Երևանում շարունակվում են ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքները. որ հատվածի երթևեկությունը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի 06:00-ը, Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը:




Լրահոս