«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին մեղադրել է սիմուլյացիայի մեջ «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում։
«Ֆուտբոլ խաղացած մարդիկ գիտեն, թե ինչպես կարելի է հասկանալ սիմուլյացիան։ Երբ Բելինգեմը պառկած էր խոտածածկին, մի աչքով նայում էր մրցավարին, կարծես՝ ասելով․ «Տեսնենք՝ խաբեցի՞ ես նրան, թե ոչ»։ Իսկ հետո խաղը շարունակվում է և մրցակիցը խփում է գոլ, որը իմ կարծիքով՝ կանոններին համապատասխան է եղել։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հաղթելը շատ բարդ կլինի, բայց մենք դարձյալ կնվաճենք տիտղոսը։ Ես վստահ եմ, որ «Բարսելոնան» կլինի ֆավորիտը տիտղոսի համար պայքարում»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Ռեալը» հունվարի 21-ին տեղի ունեցած խաղում «Ալմերիային» հաղթել էր 3:2 հաշվով։