
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Գլենդելի քաղաքային խորհրդում ելույթներ են ունեցել։ X-ի իր միկրոբլոգում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել․
«Քննարկել ենք Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն ու Արցախին աջակցելու անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք այստեղ ներկայացված բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի հաջորդ շաբաթ, որով կդատապարտվի ցեղասպանությունը և կընդգծվի մեր անվտանգ վերադարձը»։