ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։
Երեկ գիշեր մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահների խումբ են ուղարկել գյուղ՝ արյունահեղությունը կանխելու համար։
Ըստ համայնքի բնակիչների՝ գյուղի երկու բնակիչներ վիճել են, ու սկսվել է կռիվ, ինչի ժամանակ 1994 թվականին ծնված երիտասարդը հանել է դանակը ու սկսել անխնա դանակահարել գյուղի 1990 թվականին ծնված բնակչին։
Իրավապահները հասել են դեպքի վայր ու դանակահարվածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Դանակահարողին փնտրում են։
Քնար Մանուկյան