Այսօր՝ Երևանի ժամանակով 10:00-ին, Ղրիմում բացվել են բոլոր 1239 ընտրական տեղամասերն ինքնորոշման հանրաքվե անցկացնելու համար: Հանրաքվեով ղրիմցիները պետք է որոշեն մտնել արդյոք Ռուսաստանի կազմի մեջ որպես ինքնավար մարզ, թե մնալ Ուկրաինայի կազմում:
Նկատենք, որ հանրաքվեին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած Ուկրաիանայի այն քաղաքացիները, ովքեր գրացված են Ղրիմ ինքնավար մարզում կամ Սևաստոպոլում: Այդ մասին հաղորդում է tvzvezda.ru-ն:
Հանրաքվեի արդյունքները լինելու են վերջնական և չեն պահանջելու պետական այլ մարմիների հաստատում: Ղրիմը կմտնի ՌԴ-ի կազմի մեջ, եթե հանրաքվեի մասնակիցների 50 տոկոսից ավելին կողմ քվեարկի:
Վիզաների վարչության տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի դրությամբ Ղրիմում ընտրելու իրավունք ունի 1 534 815 քաղաքացի: Հիշեցնենք, որ հանրաքվեին հավատարմագրվել են 50-ից ավելի միջազգային դիտորդ 21 երկրներից: