«Հայ փոքրիկ երգիչներ»-ի շենքը՝ վիճարկման հարց․ դատական նիստ տեղի կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի է ունենալու «Հայ փոքրիկ երգիչներ»-ի շենքի հետ կապված գործի քննությունը։

Հիշեցնենք, որ «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը հայտարարել էր, որ  շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել՝ տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում կատարվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և շինարարական աշխատանքների հետևանքով։

Ըստ Հեքեքյանի՝ Քրեական գործի հիմնական քննությունը կատարել է քննիչ Խաչատուր Գալստյանը, ով մոտ 5 տարի գործը ձգձգելուց հետո մեղադրյալների ցանկից հանել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, իսկ մնացած մասով քրեական գործը ուղարկել է դատարան, ապա այդ մասն անհիմն կերպով կարճել։

Տեղեկացանք, նաեւ որ Երգչախմբի փաստաբան Արթուր Մանուկյանն այդ քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հարցով դիմել է դատարան։  ՀՓԵ-ի փաստաբանը դարձյալ բողոքարկել է այս որոշումները դատարան: Այսօր արդեն հարցի քննությունը դատարանը կքննի։

Մոնիկա Եղոյան




Լրահոս