Հունվարի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոցներ:
Նույն օրը ոստիկաններն այցելեցին 61-ամյա տղամարդուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ մոտը պահում է մարիխուանա և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում տանտերը ներկայացրեց երեք փաթեթ և մեկ արկղ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմեց 85 գրամ:
Ըստ 61-ամյա տղամարդու` ինքն է կանեփից պատրաստել մարիխուանա` անձամբ օգտագործելու համար:
Հանգամանքները պարզվում են: