Օրերես կատարվել է օրենսդրական փոփոխության վերաբերյալ առաջարկություն, նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով, համաձայն որի քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում այն դեպքում, երբ ՀՀ հրապարակային ծանուցումների վերաբերյալ պաշտոնական կայքէջում, որը համարվում է Azdarar.am կայքէջը, քաղաքացու ծանուցագրի հրապաարակումը և քաղաքացու ծանուցագրի հրապարակման 5-րդ օրը քաղաքացին համարվում է պաշտոնապես ծանուցված:
Ծանուցամն 5-րդ օրը մարդիկ համարվելու են պատշաճ ծանուցված և եթե քաղաքացին չներկայանա զինվորական ծառայության, ապա քաղաքացու նկատմամբ հարուցվելու է քրեական հետապնդում վարչական հավաքից կամ զինծառայությունից խուսափելու համար:
ArmLur.am-ը կապ հաստատեց փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ, ծրագրի մասին մեկնաբանություն ստանալու համար և հասկանալու արդյո՞ք սա մարդու իրավունքների խախտում է, թե չէ:
«Այստեղ տեխնիկական առումով որոշակի խնդիրներ եմ տեսնում, որորվհետև ենթադրենք, եթե անձը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ օբյեկտիվորեն համացանց հասանելի չէ, օրինակ սարերում ոչխարաբուծությամբ է զբաղվում: Կամ օրինակ չունի հեռախոս, կամ տանը համակարգիչ չունի, այդ դեպքում ինչպես պետք է տեղեկանան azdarar.am-ի ծանուցումների մասին:
Հիշեցնենք, որ մինչև այս օրենսդրական փոփոխությունը, հավաքաների մեկնող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները ծանուցվում էին հետևյալ 3 եղանակներով.
1.Փաստաթղթային ծանուցումը անձամբ քաղաքացուն հայտնելը և նրանից ստացական վերցնելը առ այն, որ քաղաքացին ստացել է փաստաթղթային ձևով տված ծանուցումը:
2. Փոստով պատվիրված նամակով ծանուցումը քաղաքացուն ուղարկելը և այդ ծանուցումը ստացված լինելու հավաստող փաստաթուղթը, որը կարող էր լինել փոստային ծառայությունը:
3.էլեկտրոնային եղանակով ծանուցումը այն դեպքում, երբ քաղաքցու էլեկտրոնային հասցեն հայտնվել է զինկոմիսարիատում:
Էմմա Մարտիրոսյան