ԱԺ հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկանում է, որ երեքշաբթի՝ հունվարի 30-ին, նիստ կանի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Քննարկվելու են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծերը:
Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, նիստ կանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նիստին կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագծերը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 1-ին, օրակարգում 3 հարց է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը:
ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, քննարկվելու է Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 6-ին: