Ոտքդ հանի շենքից դուրս եւ հույսդ կտրիր, որ անփորձանք տուն կհասնես: Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից դժգոհ են բոլորը ու հունվարի 24-ի եւ 25-ին տեղացած առատ ձյան հետեւանքները դեռ մաքրում են ու մաքրում:
Քաղաքացիներից ոմանք ArmLur.am-ին պատմում են, թե ինչպես փրկվեցին, որ հիվանդանոցում չհայտնվեցին, իսկ տարեցներն էլ մինչ օրս երիտարարդներին են խնդրում օգնել իրենց հաղթահարել մայթերի սառույցները, որպեսզի խուսափեն դժբախտ պատահարներից:
Մինչ վարչական շրջանների ղեկավարները ի ցույց էին դնում, թե ինչպես են օր ու գիշեր մաքրում մայթերը ձյունից, որպեսզի քաղաքացիներն անվտանգ քայլեն, պաշտոնական թվերն այլ բան են ասում: ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան եւ հարց ուղղեց՝ հունվարի 24-ի եւ 25-ին տեղացած առատ ձյան հետեւանքով քանի քաղաքացի է սառույցի վրա վայր ընկել ու շտապօգնության օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Ի պատասխան մեզ ասացին, որ գրանցվել է 35 դեպք, երբ քաղաքացիները ընկել են ձյան վրա ու կոտրվածքներ ստացել:
Հարց է առաջանում այդ ինչպես թաղապետերը մաքրեցի իրենց վարչական շրջանների մայթերը, երբ 35 քաղաքացի կոտրվածքներով հայտնվել է հիվանդանոցում եւ անիծում է նրանց:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան