
Մադրիդում կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
«Ռեալ Սոսյեդադը» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Մալյորկայի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»։
Հաղթողները կորոշվեն երկխաղյա մրցավեճում։ Կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են փետրվարի 6-7-ին ու 27-28-ին։
Իսպանիայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է, որին 1/8 եզրափակիչում հաղթել էր «Աթլետիկոն»։