ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի վիեննացի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:

Արփինե Ստեփանյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

ՀՀ սոցիալական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  1-ին եւ 2-դ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով:

Հայկ Գաբրիելյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե`

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց,

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

ՀՀ փաստաբանների պալատ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչեւ երեքամսյա ժամկետ: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

 




Լրահոս