Armenian text to speach

ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ ԲԼՈԿՉԵՅՆԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Բահամուտ» հիմնադրամի տեխնիկական խորհրդատու Արամ Ջիվանյանը եւ թիմակիցներ Կարեն Թերջանյանն ու Վլադիմիր Իգիթխանյանը մասնակցել են Մակաոյում տեղի ունեցած Big Data and Privacy Computing (BDPC 2024) խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսին, որի ժամանակ ներկայացրել են Բահամուտ բլոկչեյնի նախընտրելի Proof of Stake and Activity (PoSA) կոնսենսուս ալգորիթմն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները: Նրանց ելույթն ընտրվել է միջոցառման լավագույն պրեզենտացիա:

PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգեւատրում է վալիդատորներին՝ հիմնվելով նրանց կողմից ցանցում տեղակայված սմարթ պայմանագրերի օգտագործման վրա: Պարզ ասած՝ որքան շատ կիրառվեն պայմանագրերը, այնքան ավելի մեծ կլինի վալիդատորի՝ պարգեւավճար ստանալու հնարավորությունը: Սա խթան է սմարթ պայմանագիր մշակողների համար՝ ստեղծելու բարձրորակ եւ շատ կիրառվող պայմանագրեր:

Եթե Bitcoin-ի նախընտրելի ալգորիթմ Proof of Work (PoW)-ի դեպքում կատարվում են բարդ մաթեմատիկական հաշվարկներ, իսկ Ethereum-ի կոնսենսուս մեխանիզմ Proof of Stake (PoS)-ի դեպքում մրցակցությունն ապահովում է ցանցի անդամների կողմից սառեցված գումարի չափը, ապա PoSA-ի պարագայում սառեցված գումարի հետ մեկտեղ հաշվարկվում է նաեւ ցանցում ցուցաբերված ակտիվությունը:

Այս մոտեցմամբ «Ֆասթեքս»-ը՝ որպես գիտական առաջընթացի առաջատար, ոչ միայն բարձրացնում է բլոկչեյնի տարածվածությունը, այլեւ մեծապես աջակցում եւ նպաստում է գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններին: Այսկերպ ընկերությունը նոր չափանիշներ է սահմանում բլոկչեյնի ոլորտում՝ հավատարիմ մնալով մշտական առաջընթացին եւ կատարելությանը:

Գրախոսվող աշխատանք ունենալը եւ այն գիտատեխնոլոգիական կոնֆերանսում ներկայացնելը մեծագույն ձեռքբերում է: Դա փաստում է, որ տվյալ մոտեցումը նոր է, հիմնված է բազմաթիվ ուսումնասիրությունների վրա եւ արժանացել է ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին:

BDPC 2024-ի ժամանակ փորձագետները պատմել են նաեւ իրենց հաջողությունների մասին՝ հատուկ անդրադարձ կատարելով բլոկչեյն տեխնոլոգիայի առաջխաղացումներին, ընդգծելով բլոկչեյն նորարարության ոլորտում «Բահամուտ»-ի ունեցած էական ներդրումը: «Ֆասթեքս»-ը մտադիր է շարունակել իր նպաստավոր գործունեությունը PoSA կոնսենսուս ալգորիթմով՝ խթանելով գիտության զարգացմանը:

 




Լրահոս