ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Միլենան մեկն է այն աղջիկներից, որ շուտով կհամալրի բանակի զինծառայող կանանց շարքերը իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական վեցամսյա ծառայության ծրագրի շրջանակում։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Մարինե Մարգարյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի եւ (կամ) այն որոշելու ձեւի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմի, տարակարգերի եւ պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի եւ (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչեւ 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս։

Հայրիկ Ղուկասյան (69 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետեւյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝

ուղեկցվող եւ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10.000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ

ծխախոտ եւ ծխախոտային արտադրանք հետեւյալ չափաքանակներով՝

200 սիգարետ

կամ 50 սիգար (սիգարիլլա),

կամ 250 գրամ ծխախոտ,

կամ նշված արտադրատեսակների տեսականին ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով

«Զվարթնոց» օդանավակայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուղեկցվող եւ չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ եւ գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ եւ գարեջուր ներմուծելիս 3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։

 

 

 

 

 




Լրահոս