Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքից հանքանյութը Արարատի մարզում գտնվող գործարան տեղափոխելու համար:
Վարորդներն այդ ընթացքում կանխիկ ստացել են ընդհանուր 60 միլիոն դրամ աշխատավարձ, սակայն տնօրինությունը թաքցրել է 60 միլիոն դրամի չափով իրացման շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 16 միլիոն 600 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են: