
Սևաստոպոլի քաղաքային Ընտրական հանձնաժողովի նախագահ` Վալերի Մեդվեդևի պնդմամբ բնակիչները ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին: Սպասվում է, որ օրվա կեսին քվեարկած կլինի քաղաքի բնակչության մեծ մասը:
Նրա պնդմամբ` նույնիսկ շատ տեղամասերում հերթեր են գոյացել: Նա հավելեց նաև, որ Սևաստոպոլում բոլոր ընտրական տեղամասերը ժամանակին են բացվել, որևէ խախտում չի գրանցվել: Սևաստոպոլում գործում է 192 ընտրական տեղամաս, ընտրությունների ընթացքին հետևում են 50 օտարերկրյա դիտորդ:
Հիշեցնենք որ այսօր հանրաքվե է անցկացվում Ղրիմում, ինքնավար հանրապետության կարգավիճակը որոշելու նպատակով: