Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, պատասխանը կփոխանցի առաջիկա շաբաթներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հունվարի սկզբին Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», – ասել է Բայրամովը։