
Նիկոլ Փաշինյանը ինստագրամի իր պաշտոնական էջում Արագած լեռան լուսանկարն է հրապարակել ու դրան կից գրել.
«Արագած. Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը՝ 4090մ»:
Նիկոլ Փաշինյանի այս գրառումը վրդովեցրել է քաղաքացիներին: Նրանք մեկնաբանություններում կոշտ արձագանքել են Փաշինյանին՝ հիշեցնելով, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Արարատն է:
Օգտատերերի կոշտ արձագանքից հետո Փաշինյանի գրառման տակ մեկնաբանությունների բաժինը փակվել է: