
Ադրբեջանցիները թե նոր, թե հին մեքենաների ընտրության հարցում նախապատվություն են տալիս Toyota, Hyundai և Kia մակնիշի մեքենաներին:
Պատճառն այն է, որ ասիական և կորեական արտադրության մեքենաները համարվում են վստահելի ու հարմարավետ:
Իսկ, ահա, 90-ականներից մինչև 2000 թվականների սկիզբն ադրբեջանցիները նախընտրում էին վարել Mercedes և BMW մակնիշի մեքենաներ: Այդ մասին հայտարարել է MBA Consulting գործադիր տնօրեն Նուսրետ Իբրահիմովը:
Տնօրենի խոսքով` եթե նախկինում ավտովարորդները նախընտրում էին վարել եվրոպական արտադրության ավտոմեքենաներ, ապա այժմ նրանք նախապատվություն տալիս են ճապանոկան, ասիական և կորեական արտադրության մեքենաներին, որոնք հարմարավետությամբ չեն զիջում եվրոպականներին: