Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կա 6 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Երևանի գնդի պարեկները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




Լրահոս