Հնդկաստանն ու Ֆրանսիան զենք կարտադրեն:
Պայմանավորվածություններին հաջողվել է հասնել Էմմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում։
Մասնավորապես, Հնդկաստանում կբացվի Ֆրանսիական Safran SA ընկերության ամենաժամանակակից շարժիչների, ինչպես նաև ֆրանսիական արտադրության Dassault Rafale կործանիչների շարժիչների վերանորոգման և սպասարկման կենտրոն:
Նախօրեին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել պետական ընդունելությանը, որը տվել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման:
Հայտարարության համաձայն ՝ Մակարոնն ու Մոդան պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերական հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտում արհեստական ինտելեկտի միջոցների օգտագործման, կլիմայական փոփոխությունների թեմատիկայով: