Ռուսաստանն աշխատում է տնտեսական կապերի նոր համակարգի վրա, քանի որ նախորդն անվստահելի էր։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին։
«Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանն աշխատում է տապալելու ԱՄՆ գերակայությունը համաշխարհային ֆինանսական համակարգում, սակայն նա խոստովանել է, որ դա ուղղված է այլընտրանքների ստեղծմանը», – ասվում է հրատարակության մեջ:
Պեսկովի խոսքով՝ «կոլեկտիվ Արևմուտքի» գործողությունները խաթարում են Մոսկվայի վստահությունը։
Ըստ Պեսկովի՝ Կրեմլը ուշադիր հետևում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին և «կառուցում է տնտեսական նեյրոնների նոր համակարգ, քանի որ նախկին համակարգը անվստահելի էր, կեղծ և վտանգավոր»։
Մինչ այս Կրեմլի ներկայացուցիչը հայտնել էր, որ ռուսական տնտեսությունը հարմարվել է հատուկ ռազմական գործողության պայմաններին։
Անցյալ նոյեմբերին էլ Պեսկովն ասել էր, որ 2022 թվականին Ռուսաստանը իրական տնտեսական կոլապսի առաջ է կանգնած՝ աննախադեպ պատժամիջոցների պատճառով, սակայն երկիրը կարողացել է դիմակայել հարվածին և նույնիսկ ժամանակի ընթացքում աճ է գրանցել։