Բայդենն ու Շոլցը Սպիտակ տանը կքննարկեն Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 9-ին կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բայդենն ու Շոլցը Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ կհաստատեն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու իրենց մտադրությունը։

«Նրանք կքննարկեն Մերձավոր Արևելքում տարածաշրջանային էսկալացիան կանխելուն ուղղված ջանքերը, աջակցելու Իսրայելին իր ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու հարցում, ինչպես նաև Գազայի հատվածում մարդասիրական օգնությունն ավելացնելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Բայդենն ու Շոլցը կքննարկեն նաև «համակարգումը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ», որը նախատեսված է հուլիսին։




Լրահոս