Թուրքիային ցանկանում են խանգարել դառնալ տարածաշրջանային դերակատար։ Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Իզմիրում ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ որոշ ուժեր մտադիր են խոչընդոտել Թուրքիայի ամրապնդմանն ու զարգացմանը ահաբեկչության, հեղաշրջման փորձերի և քաոս ստեղծելու միջոցով:
«Այս ամենին մասնակիցները արժանի պատասխան կստանան»,- ասել է Թուրքիայի նախագահը: