Տոկիոյի ծովածոցում 4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Տոկիոյի ծովածոցում 4,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյի ծովածոցի հյուսիսային մասում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Ուժեղ ցնցումներ են զգացվել Տոկիոյի կենտրոնական բոլոր շրջաններում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս