Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել հունվարի 29-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք այն պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հունվարի 29-ին

1814 – Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնում Ռուսաստանին և Պրուսիային

1861 – Կանզասը վավերացնում է ԱՄՆ սահմանդրությունը և դառնում է միության 34-րդ նահանգը

1886 – Կարլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը

1891 – Լիլիուոկալանին՝ Հաիթիի վերջին թագուհին

1896 – Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով

1923 – Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը

1964 – Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկում են IX Ձմեռային Օլիմպիական խաղերը

2001 – Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը

2002 – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գործածում է «Չարիքի առանցք» արտահայտությունը նկատի ունենալով՝ Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային

Հունվարի 29-ին են ծնվել

1782 – Դանիել Օբեր, ֆրանսիացի կոմպոզիտոր

1810 – Էրնստ Կումմեր, գերմանացի մաթեմատիկոս

1843 – Վիլյամ Մակկինլի, ԱՄՆ 25-րդ նախագահ

1860 – Անտոն Չեխով, ռուս գրող

1866 – Ռոմեն Ռոլան, ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ (վախճ. 1944)

1879 – Արամ Մանուկյան (Սարգիս Հովհաննիսյան), հայ ազգային գործիչ (վախճ. 1919)

1932 – Հրաչյա Անդրեասյան, ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ

1951 – Գեղամ Գրիգորյան, օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

1960 – Տիգրան Սարգսյան, ՀՀ 12-րդ վարչապետ




Լրահոս