Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում զինված հարձակում է տեղի ունեցել, որը հանգեցրել է 2 մարդու մահվան։
«Այսօր տեղական ժամանակով մոտ 11:40-ին (ՀՀ ժամանակով՝ 12:40), քաղաքացի Ս.Թ.-ն, ով աղոթքի ժամանակ գտնվել է Սարյեր թաղամասի Սուրբ Մարիամ եկեղեցում, ենթարկվել է զինված հարձակման երկու անձի կողմից և, ցավոք, մահացել է: Դեպքի հիման վրա հետաքննություն է սկսվել, և հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան «X»-ի իր միկրոբլոգում։
Ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ անձի մահվան մասին:
«Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ հարձակումը կատարվել է Թուրքիայի քաղաքացու վրա։
«Մենք խստորեն դատապարտում ենք զինված հարձակումը մեր քաղաքացիների վրա Ստամբուլի Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ եկեղեցում պատարագի ժամանակ»,- գրել է նա «X»-ում, սակայն հարձակման ժամանակ սպանվածների ազգությունը չի նշվում։