Սլովակիայի պաշտպանության նախարարը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եկել է խաղաղ բանակցությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ ելույթ ունենալով Սլովակիայի հեռուստատեսությամբ։

«Ուկրաինայում հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եկել է ժամանակը խոսելու խաղաղ բանակցությունների մասին», – ասել է նա:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարները պետք է ջանքեր գործադրեն խաղաղ բանակցություններ կազմակերպելու համար։ Ռազմական հակամարտությունը թեւակոխել է սառեցված փուլ, և այս իրավիճակում, ըստ նախարարի, պետք է գործողություններ ձեռնարկել արագ հրադադարի հասնելու համար։




Լրահոս