
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ անց ԲԴԽ-ն հրապարակելու է գեներալ-մայոր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր մասին որոշումը։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ԲԴԽ-ն նրան կարգապահական պատասխանատվության է ենթարկելու։ Վերջինս կենթարկվի նախազգուշացման։ Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ նախարարին հասցեագրված Հրանտ Գրիգորյանի դիմումի հիման վրա: Խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու մասին է, որի վերաբերյալ ներկայացված հայցի քննության ընթացքում Նաիրա Գրիգորյանը չի տեղեկացրել իրենց ազգակցական կապի մասին և ինքնաբացարկ չի հայտնել, մինչդեռ, ավելի վաղ նույնանման հանգամանքներում Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
Քնար Մանուկյան