Ադրբեջանում քննվել է Արցախի նախկին պետնախարար, ապօրինի կերպով ձերբակալված և Բաքու տեղափոխված Ռուբեն Վարդանյանի դիմումը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պետական անվտանգության ծառայությունը շարունակում է Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը երկարացրել է 4 ամսով։