ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է ՔՊ-ականներին ակտիվացնել մարզային այցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվացրել է մարզային կառույցների հետ հանդիպումը. հատկապես վերջին օրերին գրեթե շաբաթը մի քանի անգամ այցելում են մարզեր ու հանդիպում ունենում տեղի ՔՊ ակտիվի հետ, ինչպես նաև հանդիպում մարզպետի հետ:

Օրինակ, երկու օր առաջ ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանը, Գևորգ Պապոյանը ու ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսիկ Մանավազյանն էին այցելել Արմավիրի մարզ, հանդիպել մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ: Առանձին պատգամավորները նույնպես մարզային այցեր են սկսել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հենց Նիկոլ Փաշինյանն է իր թիմակիցներին կարգադրել, որ ուշադրության կենտրոնում պահեն մարզերը, ակտիվացնեն մարզային այցերը:
Փաշինյանի կողմից ակնկալվող արդյունքն էլ այն է, որ մարզերում ավելանան ՔՊ-ին անդամակցած քաղաքացիների թիմը, ինչպես նաև պարզի՝ թե այս կամ այն մարզում ի՞նչ վարկանիշ ինքն ունի, քանի որ նոր ընտրությունների դեպքում նրա հենարանը հենց մարզերն են լինելու:

Այս նպատակով էլ Նիկոլ Փաշինյանը մարզեր գործուղում է ՔՊ-ում իր վստահելի անձանց, որպեսզի մարզերում տիրող հստակ պատկերի մասին տեղեկություն ստանա:




Լրահոս