ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը լքեց նիստերի դահլիճը․ դատարկ սեղաններն ու առաջիկա որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի եւ Քրիստինե Մկոյանի, Արգիշտի Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է, սակայն դահլիճը դատարկ էր, քանի որ կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորները չկային, սեղանները դատարկ էին։ Սա էլ դեռ քիչ չէր, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը լքեղ դահլիճը։

Եվ ահա փետրվարի 5-ին դատարանը կհրապարակի որոշում, թե ինչ է սպասվում վերոնշյալ դատավորներին։

Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս քառյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:

Հիշեցնենք, որ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ենթադրվում է, որ այս դատավորները եւս պետք է արժանանան ազատված պաշտոնյաների ճակատագրին:
Եթե նոր քառյակը ներվեց, կնշանակի, որ Կարեն Անդրեասյանն ու իր ճաշակով ձևավորված ԲԴԽ-ն ընտրովի արդարադատություն են իրականացնում, ինչը բազմիցս մերժել է հենց ինքը:

Քնար Մանուկյան




Լրահոս