Փոփոխություններ բանտի պետերի կազմում․ ովքեր են ազատվել ու փոխադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել, ըստ այդմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:

Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին:
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:




Լրահոս