
Իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում:
Նա հեռանալու որոշումը կայացրել է քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Ռակիտիչը մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
«Ալ-Շաբաբը» ներքին առաջնությունում 18 թիմի շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը: