ՄՊՀ-ն առաջին անգամ ուսումնասիրել է ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը:

Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:

Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:




Լրահոս