Ահազանգ. Wildberries-ի նոր վտանգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Wildberries-ից օգտվողների կողմից հաճախ է ArmLur.am-ը լսում բացասական կարծիքներ։ Խնդիրն այն է, որ այն օգտատերերը, ովքեր գրանցված են առցանց առևտրի հարթակում, իրենց կցված քարտից հաճախակիորեն գումարներ է բռնագանձվում Wildberries-ի կողմից:

«Գումար գցեցի հաշվիս վրա, նույն Wildberries-ին կցված Արդշինբանկի քարտին, արդեն ուզում էի գործարք անել քարտովս և տեսա, որ գումարը չկա, նայեցի, ցույց տվեց, որ գործարք է կատարվել իմ քարտով, բայց ես ոչինչ չէի պատվիրել, անգամ քարտս էին կցված հատվածից հանել»- պատմում է քաղաքացին, ով հաճախ էր օգտվում վերոնշյալ առցանց առևտրի հարթակից:

Նա պատմում է, որ ևս մեկ անգամ էլ է նման դեպք եղել. «Մի անգամ էլ է եղել նման դեպք, 11900 դրամի հագուստ պետք է վճարեմ, վերցնեմ, այդքան էլ գումար կա քարտումս, բայց ինձ նամակ է գալիս անբավարար միջոցներ՝ 21880 դրամ ու չի լինում վճարել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս