Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի պետական համույթն իր գործունեությունը կշարունակի Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի պետական համույթը իր գործունեությունը կշարունակի Երևանում։
Արցախցի 20-ամյա Իռեն Հարությունյանը, ով «Մենք ենք մեր սարերը» համույթի երգչախմբի երգչուհիներից է, ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է. «Երևանում հովանավորների շնորհիվ մենք կարողացանք պահել մեր երգչախումբը, ուղղակի խումբը, որը բաղկացած էր 25 երգիչներից և ավելի քան 10-ից ավելի երաժիշտներից, դարձավ 12 հոգանոց»։

«Մենք ենք մեր սարերը» համույթը ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Երևանում, իսկ բլոկադայի ժամանակ համույթի գործունեությունը շարունակվել է օնլայն տարբերակով։

«24 ժամում մեր ավտոմեքենայով հասել ենք Գորիս, էտ սարսափելի վիճակում ոչ ոք չէր կարող ոչ մի բանի մասին մտածել, միայն մտածում էինք արդյո՞ք դուրս կգանք էտ սարսափելի վայրից։ Մենք անգամ չկարողացանք համույթի շորերը վերցնել, դրա համար նորն ենք պատվիրել»։

Համույթում հնչում են Արցախի բարբառով երգեր, ինչպես նաև հայրենասիրական և ժողովրդական։

«Ճիշտն ասաց դժվար ա երգելը, բայց պետք ա շարունակենք և պահենք այն ինչ ունենք, որ Արցախից գոնե մի բան կարողանանք պահենք»- ասում է Իռեն Հարությունյանը։

Երևանում համույթի առաջին համերգը կլինի փետրվարին Առնո Բաբաջանյանի համերգասրահում։

Մոնիկա Եղոյան




Լրահոս