Արդեն պատմել ենք Ձեզ, թե ինչ է վառելիքի քարտը։ Պատմել ենք, որ վառելիքի քարտով վճարելիս կարող եք խնայել ամեն լիտրում։ Իսկ հիմա եկել ենք հիշեցնելու կարևոր հարցերի պատասխանները։
Ինչպե՞ս է աշխատում վառելիքի քարտը։
Մինչև լցակայան մոտենալը ձեռք եք բերում վառելիքի թվային քարտ idplus հավելվածում և հետո օգտագործում լիտրերի քանակն ամբողջությամբ կամ մաս-մաս։
Ինչպե՞ս գնել վառելիքի քարտ։
Idplus հավելվածում նախ մուտք եք գործում «Կատալոգ» բաժինը, սեղմում «Վառելիքի քարտեր», ապա ընտրում լցակայանն ու որոշում վառելիքի չափը։ Վերջում վճարում եք Իդրամով, և վառելիքի քարտը պատրաստ է օգտագործման։
Ինչպե՞ս վճարել վառելիքի քարտով։
Լցակայանում տեղեկացնում եք աշխատակցին, որ վճարելու եք idplus-ի վառելիքի թվային քարտով և սկանավորում եք QR-կոդը idplus հավելվածով։
Ինչո՞ւ վճարել վառելիքի քարտով։
Վառելիքի քարտով կարող եք խնայել 10-20 դրամ ամեն լիտրի համար, ընդ որում՝ որքան շատ լիտրեր, այնքան շատ խնայողություն։ Խնայողության չափը կտեսնեք անմիջապես գնացուցակում։
Ո՞ր լցակայաններում կարելի է վճարել վառելիքի քարտով։
Այս պահի դրությամբ՝ Ran Oil, Arm Petrol, Flash, Erebuni․ ցանկը համալրվում է։
Կարելի՞ է գնել վառելիքի քարտ մեկ այլ անձի համար։
Idplus-ի վառելիքի քարտերով հնարավոր է կիսվել ընկերների հետ։ Կարող ես կիսվել՝ փոխանցելով քարտն ամբողջությամբ կամ նշել, թե քո քարտից որքան կարող են օգտագործել։
idplus-ի հետ պլյուսում են բոլորը։