Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր մեր հետ ունեցած հակասությունները, որ պառլամենտ մտներ. Լեւոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-2012թթ-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, այն առումով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից, այդ ժամանակ շատ լուրջ քննարկում եղավ նա հետ։

Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարիներ առաջ կուսակցության շրջանակներում ունեցած հարաբերություններին։

«Քննարկվում էր՝ արդյոք պետք է հիմա խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ, թե փորձել փոխել նրա մոտեցումները։ Կային մարդիկ, որոնք կողմ էին առաջին տարբերակին, կային մարդիկ, որոնք երկրորդ տարբերակին էին կողմ, մեղքը իմն էր, ինձ վրա դրվեց այդ հարցը որոշելու խնդիրը։ Ինձ ասացին՝ որպես համակարգող դու որոշի՝ գնում ես, Նիկոլին հե՞տ ես բերում, թե խզում ես հարաբերությունները նրա հետ։ Ես որոշեցի, որ պետք է այնուամենայնիվ Նիկոլին հետ բերել։ 3 ժամանոց խոսակցություն ունեցա նրա հետ ԱԺ-ի այգում, փորձում էի նրան բացատրել իր սխալները, որ կարելի ա մի կողմ դնել այդ ամեն ինչը ու միասնական օրակարգով գնալ առաջ։

Այդ խոսակցությունը ինչ-որ ազդեցություն ունեցավ, բայց դա մի քանի շաբաթվա ազդեցություն էր։ Դրանից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ ինքը լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Մեզ հետ կապված որևէ հակասություն նա թաքցնում էր մինչև պառլամենտ մտնելը, հիմա հասկանում ենք, որ դա նրան պետք էր պառլամենտ մտնելու համար։ Մտնելուց հետո ինքը խզեց մեզ հետ իր հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը անդրադարձավ նաև 2008 թվականի իրադարձություններին ու այն հարցադրմանը՝ ինչ կլիներ, եթե տեղի չունենային մարտի մեկի իրադարձությունները։

«Չէր լինի նիկոլիզմի այս մղձավանջը։ Մարտիմեկյան իրադարձությունները այնպիսի մեծ ատելություն բերեցին ժողովրդի մեջ հետհոկտեմբեր27յան ռեժիմի նկատմամբ, որ ժողովուրդը պատրաստ էր ցանկացած գին վճարել՝ այդ թվում հակապետական անարխիայի գնով, միայն թե ազատվի նրանցից։

Ժողովուրդը պատրաստ էր Նիկոլի նման մարդուն բերել իշխանության։ Խնդիրն այն էր, որ հայրենասիրությունը, Ղարաբաղը պահելը սկսել էր ասոցացվել թալանի, ռեպրեսիաների հետ։ Նիկոլը հակապետական անարխիզմի արտահայտությունն էր, դրա համար եմ ասում՝ եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։




Լրահոս