ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը չի մասնակցի նախընտրական բանավեճերին»,- ասել է Կրեմլի խոսնակը:
ՌԴ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 15-ից մինչև 17-ը։