Բելառուսը Ռուսաստանի հետ միասին մինչև 2026 թվականը երկու թեթև ինքնաթիռ կարտադրի, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը Belarus-1 հեռուստաալիքի եթերում։
Պարխոմչիկը հիշեցրել է, որ Բելառուսի 558-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը և ռուսական Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը 2023 թվականին պայմանագիր են ստորագրել 19 տեղանոց ինքնաթիռ ստեղծելու մասին։
«Այսօր մենք միասին մշակում և ստեղծում ենք այս ինքնաթիռը, կատարում մշակման աշխատանքներ»,- նրա խոսքերը մեջբերում է BelTA-ն:
Փոխվարչապետը հավելել է, որ մնացել է կառուցել 20 հազար քմ լրացուցիչ արտադրական տարածք և ձեռք բերել մոտ 100 միավոր խիստ բարդ սարքավորումներ:
«Մենք կփորձենք ամեն ինչ անել ավելի արագ, քան նախատեսված էր»,- եզրափակել է Պարխոմչիկը: