Նժդեհը մարգարեացել է այսօրվա հանրապետականների համար…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ սիրտ ու գլուխ չունեցող մեծամասնությունը տխմար է, իսկ (գործը)՝ ազգակործան… հավատացե՛ք, այդ դեպքերում փոքրամասնությանը մնում է մեծ ու շոշափելի գործողություններով, քայլ առ քայլ առաջ գնալ:

Ճանապարհին հայտնված տխմարին հանդիպելով՝ չհուսահատվել, որ կենդանին կտրեց ճանապարհը, ուրեմն դժբախտություն է սպասվում, այլ ուղղակի համարենք, որ կենդանին շտապում էր առաջ ընկնել… երբեք թույլ չպետք է տալ, տխմար մեծամասնությանը՝ քեզնից, այս դեպքում, փոքրամասնությունից առաջ ընկնել… (նկատի ունեմ մեծամասնություն ասելով՝ ԱԺ-ում, մեծամասնություն կազմող կուսակցությանը): Նժդեհը մարգարեացել է այսօրվա հանրապետականների համար…

«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»: Հավատացեք, միշտ հաղթել է փոքրամասնությունը… քանի դեռ Հայաստանում ընտրությունները, փողոց դուրս եկող որոշ կազմակերպություններ, անհատներ կշարունակեն առաջնորդվել ոչ թե գաղափարով, այլ շեշտը կդնեն գրպանի պարունակության վրա, ապա Հայաստանում ոչինչ էլ չի ստացվի, չենք ազատվի այս հանցավոր ռեժիմի գոյությունից…

Պետք է, ոչ թե առաջնորդվել փողով ու ծախվել ժամանակ առ ժամանակ, այլ առաջնորդվել՝ սեփական գաղափաներով ու հաղթել…




Լրահոս