Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Կալավան բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:




Լրահոս