Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսում իրանցի խորհրդականների կենտրոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակը գնդակոծել է Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների կենտրոնը, հայտնում է իրանական Tasnim պետական ​​գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելը հարձակվել է իրանական ռազմական խորհրդատվական կենտրոնի վրա՝ Դամասկոսի արվարձանում գտնվող Սաիդա Զեյնաբ շրջանում, ինչի հետևանքով մի քանի մարդ սպանվել և վիրավորվել է», – ասվում է հրատարակության մեջ:

Նշվում է, որ հարվածի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Բացի այդ, ավերվել է մի քանի բնակելի շենք։ Գործակալությունը չի հստակեցրել, թե արդյոք զոհեր կան իրանցի խորհրդականների շրջանում։




Լրահոս