Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ցուցակում ընդգրկված Ալբերտ Մովսիսյանը հրաժարվել է «ԴՕԿ» կուսակցության նախագահի պաշտոնից. ո՞րն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ցուցակի 8֊րդ համար Ալբերտ Մովսիսյանը հրաժարվել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծվելիք «ԴՕԿi կուսակցության նախագահի պաշտոնից, իսկ նրա հայրը` Միհրան Մովսիսյանը, որը «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ համակիրն է, ևս դադարեցրել է քաղաքական գործունեությունը Վարդան Ղուկասյանի հետ։

Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանը ավագանու ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հորեղբոր որդին է և հայտնի է իր քրեական անցյալով:

2016թ-ին նա ձերբակալվել էր՝ Հայաստանից 200 մլն. դոլարի ուրան հանելու և ապօրինի ճանապարհով Թբիլիսիում իրացնելու մասին:

Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաև Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում:

Միհրան Մովսիսյանի մյուս որդին` Ռոբերտ Մովսիսյանը, որն Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաև քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոններն է ժամանակին զբաղեցրել, կալանքի տակ է այս պահին գտնվում՝ Նուբարաշեքն ՔԿՀ-ում:

«Ժողովուրդ»-ը դեռ 2017թ-ին էր գրել, որ Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել դատապարտյալից գումար շորթելու մասով:

ArmLur.am-ի հետ զրույցում Ալբերտ Մովսիսյանը, որը ընդգրկված է ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ավագանու ցուցակում, հաստատեց, որ հրաժարվել է ԴՕԿ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնել.

«Այո, ինձ նման առաջարկ արվել է՝ դառալ նոր ստեղծվելիք ԴՕԿ կուսակցության անդամ, բայց հրաժարվել եմ
ավագանու ցուցակից: Անհամաձայնություններ են եղել, բայց չեմ ցանկանում դրանց մասին խոսել:
Ավագանու ցուցակում, սակայն, շարունակելու եմ մնալ, դա ժողովրդի կողմից տված քվե է, որին մենք արժանացել ենք և կոնկրետ անձի հետ կապված չէ»,-ասաց Ալբերտ Մովսիսյանը:




Լրահոս