![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/422092689_758061746354519_801999077633853490_n-e1706551051520.jpg)
Հունվարի 29-ին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 23-րդ տարելիցի օրը, դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝ ՀՀ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ, նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։