«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցը, փաստորեն, իշխանությունների համար կյանքի ու մահու հարց է դարձել, որ պատրաստ են նույնիսկ 90-ականների ոճով «լցոնումներ» անել։ Բանն այն է, որ այդ նախագիծը, որով պետք է «Հայոց պատմությունը» դառնա «Հայաստանի պատմություն», իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրված է հանրային քննարկման։ Նախագիծն այնքան վիճահարուց է, որ առաջին օրերին քվեարկածների 90 տոկոսը դեմ է եղել այդ նախագծին, սակայն մի քանի օրից` ինչ-որ հրաշքով կողմ եւ դեմ ձայները գրեթե հավասարվել են։

Երեկվա դրությամբ նախագծին կողմ էր քվեարկել 1464 մարդ, իսկ դեմ՝ 1641։ Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն է թողել 25 հոգի, որոնցից որեւէ մեկը դրական չի արտահայտվել այդ նախագծի մասին: Հանրային տարածքում էլ չկան դրական արտահայտվողներ, ակնհայտ է, որ «ընտրակեղծարարություն» անողները մոռացել են նաեւ մեկնաբանությունների բաժնում կեղծ գրառումներ անել, որ կեղծիքն այդքան ակնհայտ չլինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։




Լրահոս