Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը կօգնի Հայաստանը տեղավորել համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կայացած ամենամեծ տնտեսական համաժողովն արդեն երկրորդ տարին կազմակերպում է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Համաժողովի բանախոսները ներկայացրել են տարվա ընթացքում սպասվող ներդրումային նախագծերը, մակրոտնտեսական միտումներն ու ֆինանսական շուկաների կանխատեսումները։

ՀՀ Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց զարգացած և զարգացող երկրների տնտեսական աճի հեռանկարները, որոնք ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա։

«Ապագայում կանխատեսում ենք, որ շուկաներում գնաճը կդանդաղի, 2024-ին և 2025-ին։ Ակնկալում ենք, որ աճը 3%-ից քիչ կլինի, զարգացած շուկայի պարագայում հանդարտ է լինելու, սակայն զարգացող շուկան առաջատար է լինելու 3,6%-ով։ Զարգացած շուկան կմնա 0,7%-ի մակարդակին»։

Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշեց, որ այս համաժողովը մեծ հնարավորություն է Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային ֆինանսական քարտեզում տեղավորելու առումով։ Բանն այն է, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, ինչն էլ մեծ հնարավորություն է տալիս Հայաստանին դրսևորվել համաշխարհային տենտեսության մեջ։

Ստացվում է, որ Ամունդի-Ակբան մեծ հնարավորություն է տալիս Հայաստանի տնտեսական գրավչությունը ներկայացնելու համար։ Համաժողովի ընթացքում Ամունդի-Ակբայի ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավար Մարի Բրիերը նշել է Արհեստական բանականության դերի մասին՝ չափելու բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքներ։ «Արհեստական բանականությունը մեզ կարող է օգնել բազում ձևերով։ Այն կարող է տևական ժամանակ ինֆորմացիա հավաքել, տվյալներ կուտակել՝ նշելով աղբյուրները, դա կարող է լինել տեքստ, ձայն կամ պատկեր։ Կարող ենք Wed Scraping անել կամ МРТ սարքին փոխարինել։ Նման օգուտներ կարող է տալ որոնցից իհարկե կարող ենք օգտվել նաև տնտեսական վերլուծություններ իրականացնելիս»։

Էմմա Միքայելյան




Լրահոս