Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պարզում է, թե որ երկրի զենքով է Կիևը խոցել Իլ-76-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պարզում է, թե որ երկրի զենքով է Կիևը խոցել ուկրաինացի ռազմագերիներ տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը Բելգորոդի շրջանում։ Այս մասին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կլոր սեղանի ձևաչափով դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հիմա պարզում ենք, թե որ երկրի արտադրության զենքով է խոցվել է Իլ-76-ը, որը փոխանակման համար տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ ինքնաթիռում եղել է ռազմագերիների հերթական փոխանակման համար տեղափոխվող Ուկրաինայի զինված ուժերի 65 զինծառայող, անձնակազմի 6 անդամ և ուղեկցող 3 անձ։




Լրահոս