ՀՊՏՀ-ում կրքերը դեռ չեն հանդարտվում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման խորհրդի նախագահն է, ճնշում է բուհի ռեկտոր Դիանա Գալոյանին հրաժարանի դիմում ներկայացնել:
Ավելին, մեր տեղեկություններով, Վահագն Խաչատուրյանը, հանդիսանալով ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ, խաթարում է խորհրդի աշխատանքը, նիստեր չի անում, ինչի պատճառով բուհի կառավարման աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ աշխատավարձերի հետ:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նաև ՀՊՏՀ, որտեղից մեզ ասացին, որ կառավարման հետ կապված որևէ խնդիր չկա, խորհրդի նիստերը բնականոն ընթանում են, իսկ աշխատավարձերը՝ ժամանակին վճարվում:
Ինչ վերաբերվում է ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականին՝ՀՊՏՀ-ից մեզ վստահեցրին, որ նման բան չկա, ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել:
Քրիստինա Մուշեղյան